ժող ջան ոչ սով է լինելու, ոչ այլ արհավիրք… մենք դրախտավայր ենք կառուցելու.Հերիք ու բոլ եղավ էս բազմաչարչար ազգին ահաբեկեք մոտալուրթ սովով ու տարաբնույթ կատակլիզմներով

Մեր ու ձեր ճանապարհները տարբեր են
Հերիք ու բոլ եղավ էս բազմաչարչար ազգին ահաբեկեք մոտալուրթ սովով ու տարաբնույթ կատակլիզմներով, այ մերժված գառլախներ! Մենք ցեղասպանություն, երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, համատարած թալան տեսած ու վերապրած ժողովուրդ ենք…դուք ասֆալտի փողով ձեզ համար դղյակներ էիք կառուցում, դրա համար էլ մեր ճանապարհները տարբեր են, բառիս իսկական ու փոխաբերական իմաստներով։

Դուք զինվորի սննդի փողով, ձեր բանակ չգնացած լակոտների համար Լամբորջինիներ ու թանկարժեք ամենագնացներ էիք առնում։ Ծանր հիվանդների ապաքինման ծախսերը հոգալու փոխարեն, ձեր հաստավոռ կանանց ու սիրուհիների հաճույքներն էիք բավարարում։ Հիմա միաձայն ու լալահառաչ բողոքում եք ատելության խոսքի՞ց, սիրո ու հանդուրժողականության պակասի՞ց…Դե հիմա ես ասեմ, իսկ դուք լսեք, այ սերմացու գողացող մկներ, այ ֆաշիստներ! Մեր ազգը վերջապես միաբանվել է իր վարչապետի ու կառավսրության հետ…մենք իրար սիրում ու հանդուրժում ենք, իսկ ձեզ ոչ մեկը ու ոչ էլ մյուսը պարտավոր չենք, ասեմ ավելին, մենք ձեզանից զզվում, մենք ձեզ ատում ու արհամարում ենք։ Համաճարակը անցնի, աչքիս ձեզ մի անգամ էլ մերժենք, առանց Նիկոլին լսելու, այս անգամ տնական ձևով, գյուղական մեթոդներով, առանց թավիշի՝ շուշաթղթով ու բալգարկով…18 թվի մայիսին անփորձ էինք, լավ չմերժեցինք… դարձի չեկաք, հետևություններ չարեցիք…հիմա համարձակվում եք մարդկանց անգիտակից շերտերին ահաբեկել սովով ու այլ արհավիրքներով, մինչդեռ ամենամեծ արհավիրքը տասնամյակներով ինքներդ էիք…ժողովրդին դռնեդուռ գցելով, արտագաղթին թափ հաղորդելով, ընտրակաշառքներով ու քաղաքական ահաբեկչությամբ։ Մենք ձեզ համար հարազատ ժողովուրդ չէինք, այլ ձեր պապի բոստանում ապօրինի ֆռֆռացող ատելի խառնամբոխ…
На изображении может находиться: небо, на улице и природа
Գիտակից և ուսյալ մեծամասնությունս Նիկոլին ու իր ջահել թիմակիցներին չենք սրբադասում։ Մատնանշում ենք թերությունները, փնովում բացթողումները, բայց մենք նչանց սիրում ու իրենց վրա տատիս ասած «ջիգյար ունենք», որովհետև ձեր նման գող, ավազակ ու դղյակապաշտ չեն։ Իսկ եթե որոշ հարցերում սխալվում են, դա ոչ թե դիտմամբ, այլ փորձի պակասից է, որ ժամանակի ընթացքում կշտկվի…Եթե չշտկվի, իրենց էլ կմերժենք, բայց որ սովից մեռնելուց էլ լինենք, ձեզ հետ չենք բերի, որովհետև մեր ճանապարհները այլևս հավիտյան բաժանված ու իրոք շատ տարբեր են։
Հ.Գ. ժող ջան ոչ սով է լինելու, ոչ այլ արհավիրք… մենք դրախտավայր ենք կառուցելու, ու սպասենք մեր տարաբախտ պանդուխտների վերադարձին դեպի մերպապերի երազած Ավետյաց երկիր՝ Նոր ու հզոր Հայաստան։

(Visited 483 times, 1 visits today)