Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չաուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հետ, քննարկել ԼՂՀ հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չաուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը Twitter–ի իր միկրոբլոգում գրել է․ «Մինկսի խումբը այժմ պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման շրջանակներում»։

Սա Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընգրկվելու մշտական նկրտումների հերթական արտահայտությունն է։ Սակայն, եթե Թուրքիայի դեպքում դա հասկանալի է, միանգամայն անհասկանալի է այն հանգամանքը, թե ի՞նչն է ստիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց մանդատի ներքո գտնվող հարցը քննարկել երրորդ երկրի արտգործնախարարի հետ, ընդ որում երկրի, որն ակնհայտորեն միակողմանիորեն աջակցում է հակամարտող կողմերից մեկին՝ Ադրբեջանին։

ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների այս գործելաոճը խստորեն դատապարտելի է և անթույլատրելի։ Ֆորմալ առումով, Թուրքիան, իհարկե Մինսկի գործընթացի անդամ պետություն է և Չաուշօղլուի հետ հանդիպումը ձևականորեն կարող է պայմանավորվել այդ ֆորմալիզմով։ Սակայն դա չի կարող արդարացում համարվել, քանի որ Թուրքիան լինելով Մինսկի գործընթացի անդամ պետություն երբեք չի թաքցրել իր կողմնակալությունը Ադրբեջանի նկատմամբ և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մշտապես հանդես է եկել հակահայկական դիրքերից։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը պարտավոր է այդ մանդատի շրջանակներում պահպանել կողմերի միջև հավասարության ու անաչառության, ինչպես նաև կոնֆիդենցիալության սկզբունքները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոպտորեն խախտել են Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմամբ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է այդ հանդիպման վերաբերյալ անհապաղ պարզաբանումներ պահանջել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից, այնպես էլ խմբի անդամ առանձին երկներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Ֆրանսիայից։

Թուրքիան որևէ ձևաչափով չի կարող և չպետք է ներգրավված լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

(Visited 8 times, 1 visits today)