Թովմասյանին ՍԴ նախագահի լիազորություններից զրկելու մասին փաստաթուղթը լիարժեք չէ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պարզից պարզ հայտարարել է, որ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու մասին նախաձեռնության քվեարկությանը չմասնակցելը պայմանավորված է տվյալ փաստաթղթի բացարձակ իրավական ոչ լիարժեքությամբ: Այս մասին հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին իրենք բազմիցս հայտարարել են, որ խորհրդարանի քննարկմանն էր դրվել ձեւակերպումների առումով կասկածելի փաստաթուղթ:

(Visited 136 times, 1 visits today)