Թշնամին նորից անցել է հարձակման. Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը. ՊՆ խոսնակ

Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հшրձակումը:

Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

(Visited 879 times, 1 visits today)