Թան՝ շոգ ամռան հայկական «զովացուցիչ» ըմպելիքը. Ինչպես այն տարածվեց Հայաստանի սահմաններից այն կողմ

Թանը կաթնային ըմպելիք է, որը հարուստ է սպիտակուցներով, օգտակար միկրոօրգանիզմներով, վիտամիններով, որոնք կարգավորում են սրտի աշխատանքը և մարսողությունը: Թանը մեծացնում է թթվածնի հոսքը դեպի թոքերը՝ բարելավելով շնչառական կենտրոնների աշխատանքը: Այս բոլոր հատկություններն էլ թանը դարձնում են շոգ ամռանը զովանալու լավագույն միջոցներից մեկը:

Մի ամբողջ լեգենդ է կապված այն բանի հետ, թե ինչպես է թանը տարածվել այլ երկրներում, մասնավորապես ՌԴ: Համաձայն լեգենդի՝ այս ըմպելիքի բաղադրատոմսը պահվում էր լեռներում, այն ոչ ոքի չէր կարելի բացահայտել: Բայց մի օր հայ իշխանը, չկարողանալով դիմակայել ռուս աղջկա հմայքին, նրան տվեց գաղտնի բաղադրատոմս՝ խնդրելով նրան ամուսնանալ իր հետ:

Այժմ ցանկացած խանութում կարելի է թան գնել, կամ հեշտությամբ կարող եք պատրաստել այն ինքներդ: Դրա համար ձեզ հարկավոր է մածուն, ջուր և աղ: Դուք կարող եք ավելացնել խոտաբույսեր ևս՝ անանուխ, ռեհան, սամիթ, մաղադանոս և նույնիսկ վարունգ: Բժիշկների կողմից խորհուրդ է տրվում օգտագործել թանը ծանր ֆիզիկական աշխատանքից հետո, քանի որ այն օգնում է արագ վերականգնել մարմնի ջրային-աղային հավասարակշռությունը: Այն նաև նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն:

(Visited 20 times, 1 visits today)