Թալանել են Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր աղջկան

 

Ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, Անի Տեր-Պետրոսյանը և հայտնել, որ գիշերն իրեն անծանոթ 2 հոգի, մուտք են գործել Դավիթ-Բեկի փողոցում գործող «Մուսալեռ» հյուրանոցային համալիր և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք գումարը հափշտակել են գիշերը ժամը 02:30-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով հյուրանոցի թիվ 112 սենյակի դռան բաց լինելու հանգամանքից և այնտեղից հափշտակել 1 միլիոն 250 հազ. դրամ:

Կատարվում է նախաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Անի Տեր-Պետրոսյանը ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի եղբոր աղջիկն է, ով աշխատում է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում՝ որպես տնօրեն:

(Visited 54 times, 1 visits today)