Ընդդեմ վարկային կազմակերպությունների. Ինչ փոփոխություն է առաջարկվում կատարել օրենքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում:

Մասնավորապես՝ նրանք առաջարկում են արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում՝ բացառությամբ տվյալ կազմակերպության կայքէջի միջոցով և կազմակերպության սրահում: Հեղինակներն օրենսդրորեն ցանկանում են վարկային կազմակերպություններին ստիպել, որ նրանք նշեն վարկի իրական տոկոսադրույքը:

Գաղտնիք չէ, որ այսօր հասարակության մի զգալի զանգված, հիմնականում սոցիալապես անապահով, հայտնվել է վարկային կազմակերպություններից ֆինանսական կախվածության մեջ, և դա նաև Կենտրոնական բանկի ոչ պատշաճ և հաճախ հանցավոր թողտվության պայմաններում»:

(Visited 18 times, 1 visits today)