«էրեբունի պլազա»-ում տեղի ունեցածը հստակ քաղաքական պատվեր էր. Տ. Չախոյան

«էրեբունի պլազա»-ում տեղի ունեցածը հստակ քաղաքական պատվեր էր:

Բիզնես կենտրոն ներխուժաած անձը բացի մի քանի կրակոցներից այլ գործողությունների չի դիմել, իսկ արդյունքում ոչ-ոք չի տուժել, ասեմ ավելին, Ոստիկաանությաան պետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ բանակցություներից հետո էլ ինքնակամ հանձնվել է:Ինչի՞ հասավ կրակոցներ արձակողը՝ ոչնչի, ո՞վ էր նպատակը՝ ոչ ոք:Ո՞րն էր նպատակը՝ հնարավորինս աղմուկ բարձրացնել, իրավիճակ ապակայունացնել ու հերթական անգամ փորձել ցուցադրել, թե երկրում տիրում է քաոս:Դրանով իսկ փորձել իշխանության դեմ համակիրներ հավաքել՝ պաճառաբանելով, որ ներկայիս իշխանությունն ի զորու չէ վերահսկել իրավիճակը երկրում:Պատահական էլ չէր, որ կրակոցների մասին հայտնի դառնալուց վայրկյաններ անց քոչարյանական թևը ադեն իսկ սկսեց մեղադրական կոչեր հնչեցնել նույն իշխանության ու վարչապետի հասցեին։Ամենևին էլ պատահական չէր ընտրված «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնը, որտեղ ինչպես արդեն շատերը տեղյակ են, գտնվում է երկրի համար մեկ մեղադրյալի գրասենյակը, ու «երջանիկ պատահականությամբ» էլ այդ պահին գրասենյակում մարդ չկար, օբյեկտի ընտրությունը նախապես պլանավորված էր հենց վերջինիս ու նրա թիմակիցների վրայից կասկածները ցրելու համար:

Կրկնում եմ, կատարվածը՝ քաղաքական պատվեր էր, նպատակը՝ երկրում իրավիճակը ապակայունացնել ու իշխանությունների դեմ քաղաքական դիվիդենտներ շահել։

(Visited 1 times, 1 visits today)