«Էլեկտրիկ Երեւան»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալին

«Էլեկտրիկ Երեւանի» գործը նոր զարգացում է ստացել. օրեր առաջ՝ հունվարի 16-ին այս գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արման Ավագյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

«Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հաստատել է  Ավագյանի պաշտպան Ղեւոնդ Պապոյանը: Նա  նշել է, որ առաջադրված մեղադրանքում իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Հարցին, թե մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ են դրված, պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ ոչինչ չի կարող ասել նաեւ տարածված տեսանյութի վերաբերյալ:

Նշվում է, որ այդ տեսանյութում երեւում էր, թե ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնություն գործադրում «Էլեկտրիկ Երեւան»-ի ակտիվիստ, գործով արդեն տուժող Ֆիլիպ Արզումանյանի նկատմամբ:

Աղբյուրը նշում է նաև, որ Ավագյանը «Էլեկտրիկ-Երեւանի» ժամանակ զբաղեցրել է Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալի պաշտոնը, թե ինչ պաշտոն է զբաղեցրել դրանից հետո, հայտնի չէ:

«Ես չգիտեմ՝ նախկինում ինչ պաշտոն է զբաղեցրել, բայց հիմա, եթե չեմ սխալվում, նա չի պաշտոնավարում, այլ տեղեկություններ չունեմ»,- «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ասելէ Ղեւոնդ Պապոյանը: Նա մեղադրանքի վերաբերյալ այլ հարցերի չի պատասխանել:

(Visited 27 times, 1 visits today)