Զորամասը լքած նորակոչիկի եղբայրը 8 անգամ զորամաս է փոխել, իսկ հայրը ՌԴ-ում կալանավայրում պատիժ է կրում

Արդեն 3-րդ օրն է՝ Կապանի զորամասն ինքնակամ լքած, նորակոչիկ Վլե Ֆերոյանի բարեկամները Պաշտպանության նախարարության դիմաց են:  Հարազատները վստահեցնում են՝ հրամանատարների վատ վերաբերմունքի պատճառով է ժամկետային զինծառայողը լքել զորամասը:

Ուսումնական ստորաբաժանման հրամանատար, կապիտան Արմեն Ավագյանի խոսքով՝ արդեն 10 տարուց ավելի Հայաստանի բոլոր զորամասերում զինվորներն ազատված են զուգարան մաքրելու պարտադրանքից:

Ծեծի կամ բռնության տարբերակի մասին խոսելն էլ ավելորդ է համարում, կարճ ասում է՝ բացառվում է, ներկայացնում աղմուկ հանած պատմության իր տարբերակը:

Զորամասում մաքրությունն ապահովելու և իրենց պարտականությունների սահմանում հավասար բաշխելու մասին ծառայակիցներն են պատմում:

Մի քանի օր նորակոչիկի գտնվելու վայրն անհայտ էր, հարազատները հավաստիացնում էին՝ զորամասը լքելուց հետո Վլեն իրենց չի զանգահարել, գտնվելու վայրի մասին էլ տեղյակ չեն:

Զինծառայող Ֆերոյանի հարազատներն ավելի ուշ հայտնեցին, որ  Վլեն  այս ընթացքում զանգահարել է իրենց, պատրաստ է ներկայանալ իրավապահ մարմիններին, ուղղակի մի փոքր վախեցած է:

Մեր  հավաստի տեղեկություններով Վլե Ֆերոյանի եղբայրն էլ է մեղմ ասած խնդիրներ ունեցել ծառայության ժամանակ, նա 8 անգամ զորամաս է փոխել, ինչով էլ  հիմնավորված կարելի է ասել, որ այս ընտանիքի անդամներին հատուկ է զորմասից փախնելն ու  զիծառայության պայմաններին չհարմարվելը։

Ի դեպ,  զորամասից ինքնակամ փախած Վլե Ֆերոյանի հայրը ՌԴ-ում կալանավայրում պատիժ է կրում։

(Visited 59 times, 1 visits today)