Զեյթուն վարչական շրջանում պայթյունից բնակելի շենք է մասնակի փլուզվել

Զեյթուն վարչական շրջանում պայթյունից բնակելի շենք է մասնակի փլուզվել

Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում գտնվող 4 հարկանի շենքում։
На изображении может находиться: один или несколько человек и на улице

Նախնական վարկածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան, փոխանցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
На изображении может находиться: 2 человека, на улице

19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Նրանց արդեն փրկարարները դուրս են բերել փլատակների տակից, փոխանցում է վարչապետը։

(Visited 62 times, 1 visits today)