Զանգվածային ձերբակալություններ Բաքվում

 

 1lurer.am ի  փոխանցմամբ՝ առավոտից փակվում էին մի շարք փողոցներ և մետրոյի կայարաններ՝ ընդդիմության ցույցը թույլ չտալու համար: Ընդդիմության ղեկավարներից Ալի Քերիմլիի մասին այս պահին տեղեկություններն իրարամերժ են: Մի շարք աղբյուրներ հայտնում են, թե ոստիկանությունը նրան ձերբակալել է տանից դուրս գալիս, մի շարք աղբյուրներ էլ հայտնում են, թե նա փախել է: Ոստիկանությունը պաշտոնական տեղեկություն չի հայտնում:
Այժմ ուժայինները փողոցներից բերման են ենթարկում ցույցին մասնակցելու եկած քաղաքացիներին: Ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են մի քանի տասնյակ ձերբակալվածների մասին, ոստիկանությունը, անհամաչափ ուժ կիրառելով, նրանց տանում է անհայտ ուղղություններով:

 

 

 

 

(Visited 30 times, 1 visits today)