Զախարովան հիվանդացած ամերիկացի կցորդի թռիչքը խոչընդոտելու հոդվածը ֆեյք է անվանել

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյք է անվանել ամերիկյան The New York Times պարբերականի հոդվածը, որում նշված է, որ Ռուսաստանի իշխանություններն իբր խոչընդոտել են հիվանդացած ԱՄՆ ռազմական կցորդի Մոսկվայից թռիչքը:

Զախարովան Facebook-յան իր էջում հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակումից 2 շաբաթ առաջ պարբերականի խնդրանքով իրադարձությունների մասին պարզաբանումներ էր ուղարկել:

Նրա խոսքով, մասնավորապես, հենց ավիափոխադրողն է թռիչքը մեկ ժամով հետաձգել: Հետաձգումը կապված էր այն փաստի հետ, որ արտասահմանցի բժիշկներին սխալմամբ մտցրել էին անձնակազմի մեջ:

«Ռուսական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի ուշացումը նվազեցնի»,- նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ արդյունքում օդանավը թռչել է ավիաընկերության հայտարարած ժամից 5 րոպե շուտ, ինչը «չվերթը դիտավորյալ ուշացնելու ամբողջ պատմությունն անիմաստ է դարձնում»:

«Համանման նյութը սկանդալային է: Զուտ կեղծիք»,- նշել է Զախարովան:

(Visited 6 times, 1 visits today)