Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի BMW X6-ին, վերջինն էլ բախվել է Renault-ին. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փափազյանը Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X6 -ն էլ առաջ ընթանալով` բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault մակնիշի 130 AF 61 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

(Visited 159 times, 1 visits today)