Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել, թե բա՝ մեզ Հայաստանում ճնշում են․ Նիկոլ Փաշինյան

«Մեզ ասում են՝ իբր այս Կառավարությունը մեր ազգային արժեքներին դեմ է, պրոեվրոպական ու արևմտյան է, բայց հետո վազում են, Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել, թե բա՝ մեզ Հայաստանում ճնշում են, եվրոպացիներ ջան»։ Մեղրիում հանրահավաքի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ինչի՞ եք գնացել, եվրոպացիներին դիմել, եկեք, ձեր ժողովրդին ասեք։ Ասեք՝ մեզ ճնշում են, հլը դուրս եկեք ժողովրդի մեջ, ասեք՝ մեզ ճնշում են։ Ընդհակառակը՝ մեզ այսօր ժողովուրդը քննադատում է, ասում է ՝ դուք դրանց հետ շատ եք «նեյնիմ-նեյնիմ» անում, էդ ի՞նչ է, կարո՞ղ է բան է եղել»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։Վարչապետի այս ելույթից հետո ծափահարություններ հնչեցին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստոնում պետք է ինստիտուտները համապատասխանեն Սահմանադրությանը։ «Մենք ընտրական ինստիտուտը անշրջելիորեն համապատասխանացրել ենք Սահմանադրությանը, խորհրդարանն ու Կառավարությունը համապատասխանացրել ենք Սահմանադրությանը։ Այսօր մենք որդեգրել ենք ռազմավարություն, թե ինչպես պետք է իրականացնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները, և Սահմանադրական դատարանը վերջին ինստիտուտն է, որը պետք է համապատասխանի այսօրվա Սահմանադրության պահանջներին, ամենակարևոր պահանջին՝ բոլոր իշխանությունները պետք է ներկայացնեն ժողովրին։ Այսօր ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։Վարչապետը կոչ արեց ապրիլի 5-ին գնալ ընտրական տեղամաս ու «ՍԴ-ին ուղարկեն տուն»։«Եվ թող իրենք հասկանան, որ դուք եք այս երկրի տերը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

 

(Visited 20 times, 1 visits today)