Ես չեմ հասկացել՝ ինչի համար եմ դատվել, ու ՍԴ-ն էլ ոչ մի բան չարեց․ Սասուն Միքայելյան

Իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանը նախորդ 20 տարիների ընթացքում դակել է իշխանության նախաձեռնությունները։ Այս մասին նա Ազգային ժողովում հայտարարեց Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկմանը։

Նա դիմեց նախագծին ընդդիմացող ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ու շնորհակալություն հայտնեց իր բանտարկության ժամանակ նրա այցի համար։

«Եվ Դուք հասկացել եք՝ ես ինչի համար եմ դատվել։ Ես չեմ հասկացել։ Ու էդ Սահմանադրական դատարանն էլ ոչ մի բան չարեց»,- ասաց Միքայելյանը

(Visited 20 times, 1 visits today)