«Ես կին չունեմ». Արա Մարտիրոսյանն ասել է, թե ով է եղել վարորդն ու ինչու էր ինքը դեպքի վայրում


Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանում երգիչ Արա Մարտիրոսյանի կինը վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ավելի ուշ շրջանառվող լուրերին անդրադարձել է երգիչ Արա Մարտիրոսյանը` նշելով, որ լուրն իրականությանը չի համապատասխանում: Երգիչը նշել է, որ արդեն 4 տարի է՝ կին չունի: Իսկ ինչ վերաբերում է հետիոտնին վրաերթի ենթարկած կնոջը, Մարտիրոսյանը ավելացրել է, որ վարորդն իր ընկերն ու աշխատակիցն է:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է եղել։

Լրատվականը գրել էր, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում են նաև պարեկները:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

(Visited 76 times, 1 visits today)