Ես իշխանություններից դժգոհ չեմ, ես կադրերից եմ դժգոհ՝ տգետ կադրերից,7 օր Անգլիայի քուչեքում ման են եկել, ասում են՝ Լոնդոնում եմ սովորել

Ես իշխանություններից դժգոհ չեմ, ես կադրերից եմ դժգոհ՝ տգետ կադրերից. ժողովուրդն էլ է դժգոհ. ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծման համար պետք է անհապաղ վարչապետին կից մասնագետների խորհուրդ ստեղծվի:Նա նշեց, որ այս տարի մթերումների խնդիր չենք ունենա. «Լոլիկ էլի չի դրվելու, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մորմազգի ցեցի հարցը լուծել, չի լինելու, որովհետև պայքարի միջոցները հիմա արդեն պետք է աշխատեին: Մորմազգու ցեցը 7-ական ձվադրում է անում, այսինքն՝ 14 օրը մեկ, և մինչև 200 ձու է ձվադրում: Պայքարի հստակ մեթոդներ կան, վաղուց կան»Հրաչ Բերբերյան. Փորձում են հարվածել ...Հարցին՝ եթե այդ մեթոդները կան, ինչո՞ւ չեն կիրառվում, նա պատասխանեց. «Ուղեղ չունեն, կրթություն չունեն, ո՞նց ասեմ: 7 օր Անգլիայի քուչեքում ման են եկել, ասում են՝ Լոնդոնում եմ սովորել: Էս վերջերս Հանրային խորհրդում մի մարդ ցույց տվեցին՝ գյուղատնտեսությունն է ներկայացնում. այ ախպեր ջան, ոչ կրթություն ունես, մի հատ ջերմոց ունես՝ մեխակ ես ծախում: Նա մինչ այդ հանրապետական էր, դրանից առաջ ՕԵԿ-ից էր, դրանից առաջ գեներալի թևի տակ էր, հիմա էլ եկել՝ քայլող է դարձել: Անունը չեմ տալիս, թող իրենք ման գան, գտնեն, ինձ հետաքրքի՞ր է: Դшվшճшններով էս երկիրը լցված է: Նիկոլի դիմացը պետք է դնեն՝ էս մարդը սա է, էսքան հшնցшք է կատարել: 4 քրեшկшն գործով հшնցшգործին բերում՝ պաշտոն ես տալի՞ս»:Առաջիկայում սննդամթերքի պակաս է ...

(Visited 24 times, 1 visits today)