«Ես իմ հայրենակիցների հետ եմ» Քիմ Քարդաշյանը դուխ է տալիս հայերին

Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Twitter միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել՝ քննադատելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։

«Չնայած շարունակվող համաշխարհային պանդեմիային՝ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի՝ հրադադար հաստատելու համաշխարհային կոչը՝ հարձակումներ իրականացնելով Հայաստանի վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, և Ադրբեջանն այժմ սպառնում է հարվածել ատոմակայանին։

Ես իմ հայրենակիցների հետ եմ և աղոթում եմ նրանց համար։ Եկող շաբաթ կլինի ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրի ռազմական օգնություն»,- գրել է նա:

(Visited 11 times, 1 visits today)