«Ես արեցի դա». Արամ Mp3-ին նոր ռեկորդ ունի (լուսանկարներ)

Երաժիշտ, հումորիստ  Արամ Mp3-ին իր ինստագրամյան էջում կիսվել է լուսանկարներով ու տեսանյութով՝ տեղեկացնելով երկրպագուներին, որ հեծանվով կարողացել է անցնել 211 կմ։
«31.05.2020․ օրը՝ կիրակի։ Ես արեցի դա։ 211 կմ //7h:05min:03sec Սևանի շուրջը:
Զգացողությունները շատ խառն էին` ծարավում ես, սովածանում ես, տարբեր տեղերդ ցավում են, մրսում ես ու հետո միանգամից շոգում ես, մի պահ կասկածում ես: Բայց դե վերջում անցածդ ճանապարհը նայում ու հպարտանում ես»,- տեսանյութին կից գրել է Արամը։
Հրապարակման մեկնաբանություններում նրա աստղային ընկերները հումորային գրառումներ են կատարել։ Գարիկը գրել է․«Դու ինձ համար ասմինոգ ես»։
Իսկ Նիկ Եգիբյանն Արամին անվանել է խելագար։

(Visited 15 times, 1 visits today)