«Ես ազգությшմբ հшյ չեմ, բшյց ծնվել եմ հшյ հողում և վ տшնգի պшհին պшտրшստ եմ կանգնել հայ զինվորի կողքին»

«Ես ազգությшմբ հшյ չեմ, բшյց ծնվել եմ հшյ հողում և վ տшնգի պшհին պшտրшստ եմ կանգնել հայ զինվորի կողքին»

Արամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր ազգությամբ եզդի Դավիթ Այդոևի ծննդյան օրն է։ Նա կդառնար 21 տարեկան։
Դավիթը մի առիթով ասել էր. «Ես ազգությամբ հայ չեմ, բայց ծնվել եմ հայ հողում և վտանգի պահին պատրաստ եմ կանգնել հայ զինվորի կողքին»։

Իր խոստմանը հավատարիմ՝ Դավիթն իր կյանքը տվեց հայ հողի համար հոկտեմբերի 5-ին, Ջրականում։
Դավիթի մասին ռեպորտաժս՝ ստորև։

Քիչ առաջ էլ խոսեցի Դավիթի մայրիկի՝ տիկին Լալիի հետ, ով հուլիսի 28-ին, որդու գերեզմանից վերադառնալիս ավտովթարի էր ենթարկվել ու ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Չնայած հետվիրահատական ցավերին, ընդհանուր առմամբ տիկին Լալիի վիճակը լավ է, դեռ հիվանդանոցում է, կամաց-կամաց կազդուրվում է։

Իմ և ձեր բոլորի անունից առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել հերոսի մորը։
Rojbûna te pîroz be, Դավիթ ջան։ Ծնունդդ շնորհավոր, հերոս տղա»:

(Visited 2 547 times, 1 visits today)