Եղբայրը փորձել է քրոջ մեղքն իր վրա վերցնել․ վարորդական վկայական չունեցող քույրը տապալել էր լուսացույցը

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը պարզվել է՝ ով է հոկտեմբերի 3-ին Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում Toyota մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը եղել։ Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, այդ օրը դեպքի վայր ժամանած պարեկներին է մոտեցել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ջիվան Օհանյանը և հայտնել, որ մեքենան ինքն է վարել։ Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Նազելի Սահակյանն ու 34-ամյա Դիանա Օհանյանը։

Հետաքննական բաժանմունքում ժամեր անց օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ վարորդը Ջ. Օհանյանը չի եղել, և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզվում է, որ իրական վարորդը եղել է Դ. Օհանյանը, ով, լրատվականի տեղեկություններով, Ջ. Օհանյանի քույրն է և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար էլ նա ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության, քանի որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում ստացված տեղեկությունները, որ նա է եղել վարորդը, հավաստի են եղել և հիմնավորվել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք՝  հոկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, ապա՝ արտաքին լուսավորման սյանը, կոտրել այն և գազի բաշխիչ կայանից դուրս եկող գազատար խողովակին, վնասել դրանք և գլխիվայր շրջվել:   Վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնությանը էին հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դեղատան տնօրեն, մասնագիտությամբ բժիշկ Լալայանը, դուրս էին բերել տուժածին ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

(Visited 3 times, 1 visits today)