Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ և դա կադրային ջարդ չէ.Նիկոլ Փաշինյան

Բոլորը գիտեն, որ իշխանությունը «ծեծող» չէ, առիթից օգտվում են ու լկտիանում: Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ և դա կադրային ջարդ չէ: Ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի և այդ պրոցեսն էլ է թավշյա լինելու |
վարչապետը` թավիշի և «ամենաթողության» մասին։Վարչապետի ուղիղ եթերն ու հնչեցրած հայտարարությունները չեմ մեկնաբանի.Ո՞րն է իշխանություններին սատարելու ...Կարծում եմ իր ուղիղ եթերում վարչապետն ասեց այն ամենը, ինչ կարելի էր և պետք էր ասել:Պարզապես մեր հանրությունը մի պարզ բան պետք է գիտակցի, որ ինչքան ներկայիս իշխանությունը փորձի և քայլեր կատարի նախկին հանցավոր ռեժիմների պարագլուխներին և կարկառուն դեմքերին օրենքի դաշտ բերի և պատասխանատվության ենթարկի, այնքան էլ ավելի կատաղի, ստոր, անմարդկային, անբարո ու իրենց հատուկ մեթոդներով ու միջոցներով վերջիններս փորձելու են դիմադրել:Նախկին ռեժիմներն այսօր նման են վիրավոր մարդակեր գազանի, որ փորձելու է ամեն գնով, ամեն ձևով փրկի իր կյանքը:

Իրենց՝ պետությունից ու ժողովրդից գողացած ունեցվածքը, ազատությունը պահպանելու համար վերջիններս ընդունակ են ամեն հնարավոր քայլի:Կառավարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում օրինական ճանաարհով վերջիններիս պատասխաատվության ենթարկելու, պետությունից, ժողովրդից ու ազգից գողացածը հետ վերադարձնելու համար:Բայց վերջիններս դիմադրելու են, հեշտ չի լինի. սակայն այս ճանապարհը ժողովուրդը վաղուց է ընտրել, ընտրել է դեռևս 2018-ի ապրիլին փողոց դուրս գալով ու հանցավոր ռեժիմին մերժելովԻ՞նչ պետք է անենք մենք , պետք է շարունակենք կառավարությանը աջակցել նախկին ռեժիմների ներկայացուցիչներին օրենքով պատասխանատվության ենթարկելու ու վերջիններիս թալանածը պետությանը, ժողովրդին հետ վերադարձնելու դժվարին գործում, բայց միևնույն ժամանակ պահանջատեր ենք լինելու կառավարությունից՝ այս դժվարին ճանապարհը հետևողական անցնելու համար։Ու իմացեք, ուշ թե շուտ յուրաքանչյուր ոք պատասխան է տալու իր արածների ու ասածների համար:

Եվ կեցցե այն Հայաստանը, որ միասին ենք կերտելու

(Visited 40 times, 1 visits today)