Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը. Սերժ Թանկյանի անդրադարձը Ալիևին

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է Ադրբեջանին եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւին: Նա տեղադրել է Ալիեւի նկարն ու գրել.

«Սա Իլհամ Ալիեւն է. նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը վերցրել է իր հորից ու հիմա փոխնախագահ է դարձրել իր կնոջը: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից:

Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն եւ խոսքի ազատություն սեփական ճակատագիրը որոշելու համար: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին, որպեսզի ունենան խելամիտ ղեկավարություն եւ հույս ունեմ, նաեւ խաղաղություն»:

(Visited 10 times, 1 visits today)