Եթե դու ասում ես, որ Շարմազանովը ինձնից խելացի է, կգնաս մյուս ընտրություններին կընտրես Շարմազանովին. Ալեն Սիմոնյանի կոշտ հարցազրույցը

Hraparak.am-ը հարցազրույց է ներկայացրել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

-Պարոն Սիմոնյան, ձեր իշխանությանը պարբերաբար մեղադրում են Սորոսի հիմնադրամի հետ կապ ունենալու, նրանցից ղեկավարվելու մեջ, իսկ այդ հիմնադրամը երկիրը քանդելու ծրագիր ունի։ Օրերս էլ Վլադիմիր Գասպարյանն էր նման հայտարարություններով հանդես եկել, որ դուք գրանտներ եք ստանում դրսի ուժերից և այլն։ Ինչպե՞ս կարձագանքեք այս ամենին։
-Քչերը գիտեն, և թերևս դրա մասին խոսելը որոշների մոտ այդքան էլ հաճույք չի առաջացնում, բայց Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում, երբ որ Վլադիմիր Գասպարյանը երկար տարիներ եղել է ոստիկանության ղեկավար, ՀՀ ոստիկանությունը եղել է ամենաշատ գրանտ ստացած կազմակերպություններից մեկը։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ, օրինակ, պարոն Վլադիմիր Գասպարյանը չի խոսում ժամանակին իր ենթակայության տակ եղած այդ գրանտների ու դրանց ծագումնաբանության մասին։

-Իսկ դուք ի՞նչ կապ ունեք Սորոսի հիմադրամի հետ, ասում են՝ Սորոսն է կառավարում այսօր մեր երկիրը, սորոսականներն էլ փայ ունեն ձեր իշխանության մեջ։

-Ուրեմն Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը լեգիտիմ է, որևիցե մեկը չի կարող ղեկավարել և իշխել կամ որևիցե բան թելադրել։ Էլ չեմ ասում, որ ուզում է Սորոսը լինի, ուզում է՝ Սորոսի հերը լինի․․․

-Իսկ Սորոսի վաստակնե՞րը։

Ի՞նչ կենսագրություն ունի ԱԺ ...

-Նաև Սորոսի վաստակները չեն կարող Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել։ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ձևավորում է իր իշխանությունը ընտրությունների միջոցով։ Իսկ էդ Սորոսի խոսակցությունը, որ բերվել է օրակարգ, դա արհեստական բան է, որի նպատակը մեկն է՝ հնարել կամ վերցնել մի հատ ինչ-որ կիսամեռ բիձուկի անուն և փորձեն դրա շուրջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Դա չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև հենց էդ մարդիկ հիմնականում դրսից սնուցվող են։ Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին։

-Կներեք, իսկ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարող քաղաքացուն ինչո՞ւ չեք հարցնում, երբ Սահմանադրություն եք փոխում, երբ պարգևավճարներ եք ինքներդ ձեզ բաժանում․․․ Ես՝ որպես քաղաքացի, գուցե չեմ ուզում, որ դուք ձեզ պարգևատրեք։

-Մենք դրա մասին հարցրել ենք, և քաղաքացիները մեզ տվել են մանդատ տարբեր գործողություններ անելու։

-Ես չեմ տվել այդ մանդատը ձեզ։

-Դուք ո՞ւմ եք ընտրել։

-Ում ընտրել եմ, չի ընտրվել։

-Ահա, ում ընտրել եք՝ չի ընտրվել, ուրեմն ինքը նման բան անելու իրավունք չունի։ Էն, որ ասում եք՝ ում եք հարցնում, ամեն անգամ որևէ օրենք ընդունելիս կամ որևէ գործողություն անելիս անհնար է գնալ բոլորին հարցնել։

Ալեն Սիմոնյանը եւ Հայկ Մարությանը ...

-Փաստորեն, դուք բոլոր քաղաքացիների իշխանությունը չեք, դուք միայն ձեզ ընտրողների իշխանությունն եք։

-Չէ, էդպես չի, որովհետև, երբ դու գնում ես ընտրությունների, դու ներկայացնում ես քո ծրագիրը, և մարդկանց մեծամասնությունը, երբ որ քեզ ձայն է տալիս, ասում է, որ դա ճիշտ քայլ է։ Եթե մենք սխալ ենք արել, եթե մենք ինչ-որ հարցում թերացել ենք, ընտրություններին ընդամենը երեք տարի է մնացել՝ չեն ընտրի։

-Այսինքն` մարդիկ պետք է սպասեն, թե դուք ինչպես եք, օրինակ, բյուջեի միջոցները ձեզ պարգևատրելու վրա վատնում, օգտվեք լիուլի, հետո ասեք՝ թող չընտրեն։

-Պարգևավճարի մասին խոսելը, օրինակ, ամենաթույլ և ամենախոցելի բանն է, որը լրագրողներն ամեն ամիս անում են, և դրա մասին, կարծում եմ, ամեն ինչ ասված է։

-Բայց խոցելի է ձեզ համար, ամեն դեպքում։

-Խոցելի չէ, որովհետև մարդիկ արդեն հոգնել են։ 100 կամ 200 հազար դրամ պառլամենտական երկրում պատգամավորին պարգևավճար են տալիս, և հետո որոշ լրագրողներ գնում են երկիրը թալանած նախկին ղեկավարներից մի քանի հազար դոլար փող են վերցնում և գալիս են․․․

-Փաստ ունե՞ք։

-Փաստ ունեմ, բայց չեմ հրապարակի։

-Իհարկե, այդ նույնը նաև ձեր թիմում առկա որոշ նախկին լրագրողների մասին են ասում, թե ինչպես են օգտվել նախկինների փողերից, բայց ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին դեմ քվեարկում պատգամավորների աշխատավարձը բարձրացնելուն ու ասում, որ պատգամավորը չի կարող թոշակառուից ավել ստանա։

-Կներեք, Դուք համեմատում եք էն պատգամավորներին այսօրվա պատգամավորների հե՞տ։

-Այո, պատգամավորը պատգամավոր է՝ նույն աշխատավարձով։

-Նրանք ընտրված չէին, նրանք բոլորը օլիգարխ էին։

-Բայց Նիկոլ Փաշինյանը չէր ասում՝ ընտրված ու չընտրված, ինքը ասում էր՝ պատգամավորը չպետք է ավել ստանա թոշակառուից։

-Իսկ Դուք չգիտեի՞ք, որ ընտրված չէին։

-ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական պատգամավորնե՞րն էլ ընտրված չէին, դո՞ւք էլ ընտրված չէիք։

-Ոչ, մենք ընտրված էինք, իսկական ընդդիմության ձայները իրական էին։

-Դե, թող հրաժարվեիք ձեր 4-5 հարյուր հազար դրամ աշխատավարձից, ասեիք՝ մենք թոշակառուից շատ ենք ստանում, դրա համար չենք վերցնում այդ գումարը։

-Տեսեք, չի կարելի համեմատել նախկին պատգամավորին և իշխանություններին այսօրվա պատգամավորների հետ։ Այսինքն, ուզում ես ասել, որ Առաքել Մովսիսյանը կամ Թունելի Հակոբը, Բանանի Միհրանը և այսօրվա պատգամավորները նույն մակարդակի, նույն աշխատաոճը և նույն լեգիտիմություն ունեցող մարդի՞կ են։

-Ոչ, ուզում եմ ասել, որ իրենցից բացի նաև կային Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Արտակ Զաքարյան, Արտակ Դավթյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով և այլք, որոնք ձեզանից շատերից շատ ավելի փորձառու էին, խելացի և շատ ավելի լավ էին աշխատում, օրինակ, միջազգային հարթակներում։

-Դա Ձեր կարծիքն է։ Եթե դու ասում ես, որ Շարմազանովը ինձնից խելացի է, կգնաս մյուս ընտրություններին կընտրես Շարմազանովին։

Տեղը չես բերո՞ւմ...». Ալեն Սիմոնյանին ...

-Դա արդեն ես կորոշեմ՝ ում ընտրեմ։

-Չէ, Դուք ինձ օրինակ եք բերում ինձ հետ կապված, ես էլ ասում եմ՝ դրա պատասխանը ընտրություններն են։

-Ի դեպ, հանրապետականները, քոչարյանականները, կամ ԲՀԿ-ականները ժողովուրդ համարվո՞ւմ են, թե՞ ոչ։

-Իհարկե, համարվում են։

(Visited 39 times, 1 visits today)