Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության դիմաց հանդիպել է այն մայրերի հետ, որոնք պահանջում են իրենց զոհված որդիների համար փոխհատուցում ստանալ.

«Իմ ասելիքն է Ձեզ, որ պետք է մտածված քաղաքականություն վարվի, ամեն ինչ այդքան հեշտ չէ, ոնց թվում է»:

Այդ ժամանակ վարչապետին մոտեցավ մի քաղաքացի, Նիկոլ Փաշինյանը նրան հարցրեց.

«Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք, ինչի՞ չեք վաճառել մինչ 2018-ը իր ունեցվածքը, թրերը և այլ բաները: Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ հիմա բան ասեք»:

Դրանից հետո Փաշինյանը մտավ կառավարության շենք և նրան մոտեցավ մի քաղաքացի, որը նրանից վիրահատության գումար խնդրեց, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ անձամբ կվճարի գումարի կեսը:

(Visited 772 times, 1 visits today)