Դատարանը Մանվել Գրիգորյանին նույնպես մերժեց

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և հերթական անգամ որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Որոշման հրապարակումից հետո Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը ծափահարեց։

Նշենք, որ 5 ամիս տևած դատաքննության ընթացքում դատարանը ավելի քան 7 անգամ մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունները։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի վիճակը  օրեցօր վատանում է: Փաստաբանները տեղեկացրեցին, որ Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր ունի, չի կարողանում խոսել։
(Visited 27 times, 1 visits today)