Դատավոր Դանիբեկյանը չփոխեց որոշումը.Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ.

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշման հրապարակմանը ներկա չէր։ Նա վիրահատվել է և գտնվում է «Իզմիրյան» բկ-ում։Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 19-ին, ժամը 13։00-ին։Քիչ առաջ դատավոր Դանիբեկյանը նոր ...Հիշեցնենք, որ փաստաբանները ներկայացրել էին Քոչարյանի կալանավորումը ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու եւ նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։Ի՞նչ է սպասվում Քոչարյանին ...Որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

(Visited 17 times, 1 visits today)