Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն այսօր հրաժարվեց ցուցմունք տալ դшտարանում:Այս պայմաններում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դшտարանի դատավոր  Աննա Դանիբեկյանը որոշեց հրապարակել նրա հարցաքննության արձանագրությունները:Նախաքննության փուլում եւս Սարգսյանն ըստ էության ցուցմունքներ չի տվել, միայն պնդել է, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ: Նա որպես կասկածյալ հարցաքննվել է 2018 թվականի հուլիսին եւ հայտնել, որ իրեն պարզ է կասկածանքի էությունը եւ բովանդակությունը, հայտարարել, որ որեւէ կապ չունի նշվածի հետ։

Որպես մեղադրյալ հшրցաքննվելիս Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղшդրանքում: Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ իր համար պարզ չէ մեղադրանքում առկա ձեւակերպումն այն մասին, որ հшնցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել։ Սարգսյանի համար անհասկանալի է եղել նաե,  թե որովայնը մարմնի կոնկրետ ո՞ր մասն է։ Նշենք, որ ըստ գործում առակ նյութերի Դավիթ Սիմոնյանը որովայնի շրջանում է վնшվածք ստացել:Այս գործով նախորդ դшտական նիստը հետաձգվել էր այս գործով տուժող Դավիթ Սիմոնյանի հոր՝ Աշոտ Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով: Այսօրվա դшտական նիստին մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը դшտավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ ըստ ոստիկшնության՝ Աշոտ Սիմոնյանի ներկայությունը դшտարանոմ հնարավոր չէ ապահովել, քանի որ վերջինս բացակայում է ՀՀ-ից եւ գտնվում է ԱՄՆ-ում:

Հաշվի առնելով, որ վկան գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, մեղшդրող դшտախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, ինչի դեմ սակայն առարակեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ ավելի օրինական եւ արդյունավետ կլիներ, եթե մեղադրողը հրաժարվեր այս վկայի  ցուցմունքից, քանի որ ըստ էության նրան հարցաքննվելու հնարավորություն պաշտպանական կողմը չի ունենալու:Մեղшդրողը սակայն պնդեց, իր միջնորդությունը, ինչը դшտարանը բավարարեց:Վկա Աշոտ Սիմոնյանը ցուցմունք է տվել 2018 թվականին: Նա դեպքի վերաբերյալ իր ցուցմուքը սկսել է այսպես. «մեր ընտանիքը միշտ հասարակական վայրերում նշել է ապրիլի 1-ը՝ սուտ ասելու օրը եւ 2007 թվականի ապրիլի մեկին նույնպես ցանկացել ենք այն նշել ինչ որ ռեստորանում: Դրա համար զանգահարել էինք Դավիթի հեռախոսահամարին, սակայն որեւէ մեկը չէր պատասխանում եւ այդպես էլ ռեստորան չգնացինք: Ժամը 20:00-ին կրկին զանգահարեցինք, որին պատասխանեց, մի կին եւ ասաց, որ Դավիթի վիճակը շատ ծանր է, նրան վիրահատում են: Սկզբում չհավատացինք, սակայն  հետագայում հասկանալով, որ նա հայտնում է իրականությունը, անմիջապես գնացինք հիվանդանոց»: Վկան պատմել է, որ այդ օրը հիվանդանոցում հանդիպել է Առողջապահության նախարարության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձանց: «Հիվանդանոցում էր գտնվում նաեւ Առողջապահության նախարարը (Խոսքն ըստ ամենայնի Նարայր Դավիդյանի մասին է, քանի որ նա է 2007-ի ապրիլին եղել առողջապահության նախարարը-հեղ), որը դուրս էր գալիս Դավիթի մոտից եւ ինչպես հետագայում իմացա նրան ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի մասին կհայտնեմ ցուցմունքիս շարունակությունում»,- պատմել է Սիմոնյանը, սակայն ցուցմունքի շարունակությունում այլեւս այդ մասին չի խոսել:

Նա նշել է, որ հիվանդանոցում են գտնվել նաեւ որդու ընկերները, եւ երբ իմացել է, որ որդին վնասվածքը կրшկոցի հետեւանքով է ստացել, հետաքրքրվել է, թե ով է կրակել, պատասխանել են, թե չգիտեն։«Ընկերների մեջ խոսակցության ընթացքում տեղեկացա, որ Դավիթի վրա կրակել են մեր տան հարեւանությամբ գտնվող Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի պադվալում: Դրանից ենթադրեցի, որ նրա վրա կարող էր կրшկած լինել հենց Ալեքսանդր Սարգսյանը: Մի քանի օր անց, երբ տուն էի գնում, վերելակի մոտ պատահական հանդիպեցի Դավիթի ընկերներից մեկին,  իմ հարցին ի պատասխան ասաց, որ որդուս  վրա Ալեքսանդր Սարգսյանը չի կրшկել, այլ  նրա որդիներից մեկը՝ թմրшմիջոցի ազդեցության տակ, կրшկոցը եղել  է պատահական»,- գրել է Աշոտ Սիմոնյանը, ապա հավելել. «Մի քանի օր անց մեր հարեւաններից մեկը եկավ մեր տուն եւ  ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանը ցանկանում է տեսնել ինձ,  ես էլ ասացի, որ գնում եմ հիվանդանոց, նրան չեմ ուզում տեսնել մինչեւ չիմանամ, թե ինչպես է եղել միջադեպը»,- շարունակելով ցուցմունքը պատմել է Աշոտ Սիմոնյանն ու հայտնել, որ երբ հիվանդանոցում տեսակցել է Դավիթին, վերջինս իրեն հորդորել է գործ չունենալ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ, քանի որ նրանք վտшնգավոր են։

Դավիթ Սիմոնյանը հորը պատմել է, որ իր վրա պատահական կրակել է Հայկ Սարգսյանը:Աշոտ Սիմոնյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Սարգսյանի աներձագի հետ։ «Խոսակցության ժամանակ ինձ ասացին, որ ինչ եղել է, թող անցած լինի, պարտավորվեցին ծախսերը հոգալ։ Նրանք ինձ խնդրեցին, որ ես չխառնվեմ, իրենք  հարցը կլուծեն, թե ինչ եղանակով՝ չասացին: Ինձ ասացին, որ կրակելու հանգամանքն իրենց տան աշխատողը՝ Արթուր Ղևոնդյանը կվերցնի իր վրա, իսկ ոստիկանությունն և  քննչական մարմինները տեղյակ են ամեն ինչից։ Հետո ինձ խնդրեցին՝ որևէ  տեղ չբողոքել՝ նշելով, որ եթե բողոքեմ, արդյունքի չեմ հասնի»,- գրել է Աշոտ Սիմոնյանը։

Այսպիսով՝ Հայկ Սարգսյանի գործով դшտшքննությունն ավարտվեց. դшտшրանն անցավ վիճաբանությունների փուլին, որի ժամանակ կողմրը հանդես կգան ճառով: Գործով հաջորդ դшտшկшն նիստը տեղի կունենա մարտի 25-ին

(Visited 41 times, 1 visits today)