Գ. Խաչատրյանն ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին գումար է փոխանցել

Վերաքննիչ քրեական դատարանը Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ ժամը 09։30-ին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախկին նախագահի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Պաշտպանը նաև նշեց, որ Գագիկ Խաչատրյանը ներկա է եղել դատական նիստին, իսկ այս պահին ԱԱԾ մեկուսարանում է։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցել է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ գումարը:

«Գ. Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և գումարի փոխանցումն ընդամենը հավաստումն է այն բանի, որ նա պատշաճ վարքագիծ է դրսևորում, ու եթե անգամ քննությամբ հաստատվի նրան վերագրվող արարքն, արդեն իսկ առկա է երաշխիք այն մասին, որ հանցագործությամբ պատճառված վնասը կարող է փոխհատուցվել»,-ասաց Սարգսյանը:

Սարգսյանը նշեց նաև, որ պաշտպանները գործը քննող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին

(Visited 8 times, 1 visits today)