Գևորգ Պետրոսյանը 24 ժամ ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին

Գևորգ Պետրոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, ըստ որի նա 24 ժամ է տվել վարչապետ Փաշինյանին, որպեսզի վերջինս հրապարակի իր թեստի արդյունքները: Գրառմանը կից նա հրապարակել է նաև իր թեստի պատասխանը, որը եղել է բացասական. Ներկայացնում ենք Գևորգ Պետրոսյանի գրառումը.

՛՛Ես՝ որպես քաղաքացի, ունեմ ճիշտ կառավարվելու իրավունք…
Սաղ խառնվել ա իրար…
Ժողովրդի վարչապետը հիվանդ է, վարակակիր…
Ես, որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ իմ կոտրած ձեռով ընտրված վարչապետը 24 ժամվա ընթացքում հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է իր՝ վարակակիր լինելու փաստը:
Հանկարծ որևէ մեկը թող չփորձի ասել, որ դա անձնական տվյալ է:
Նա ինքն է հայտարարել այդ մասին, ուստի դա այլևս գաղտնի տեղեկատվություն չէ…
Դե քեզ տեսնեմ Նիկոլ Փաշինյան…
Ժամանակը գնաց…
Օրինակ՝ այսպես…՛՛

Լուսանկարին կից Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է նաև իր թեստի պատասխանը:

(Visited 93 times, 1 visits today)