Գտնվել է Միշիկի հին համակարգիչը, վերականգնվել է մոտ 9 հազար ֆայլ. Հրաչյա Հակոբյան

ՀՀ ԱԺ պտգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Միքայել Մինասյանի հետ կապված ՊԵԿ վերջին բացահայտումներին եւ նշել , որ խուզшրկության ժամանակ գտնվել է Մինասյանի հին համակարգիչը: Նշվում է, որ վերկանգնվել է մոտ 9 հազար ֆայլ:

Պատգամավորի գրառումն ամբողջությամբ ստորեւ.

«ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզшրկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։

Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։

Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների шրդյունքները ինչպես է փոխվել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։

Կարեւորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորшյին հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»։

(Visited 17 times, 1 visits today)