Գյումրիում 14-ամյա տղա է կшխվել․ նա նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի թոռն է

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում 14-ամյա տղա երեխա է կшխվել։ Նա ինքնшսպшնություն է գործել պապի տանը, որտեղ ոչ մեկը չէր բնակվում։ Նրան կшխվшծ վիճակում հայտնաբերել է հայրը։Ըստ աղբյուրի՝ նա Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք Գյումրու քաղաքապետարանում առևտրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Չիլինգարյանի թոռն է։Տատիկն էլ՝ Գոհար Չիլինգարյանը, Գյումրու թիվ 16 նախակրթարանի տնօրենն էր։Անչափահաս տղայի ինքնшսպшնության մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա ասաց, որ 2005 թվականին ծնված տղան հայտնաբերվել է կшխվшծ վիճակում Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

(Visited 46 times, 1 visits today)