Գագիկ Սուրենյանի արևոտ գրառումը եղանակի մասին

ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:  Նա, մասնավորապես, գրել է.

<<Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 3-ը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։ Վայելեք>>:

 

(Visited 8 times, 1 visits today)