Բողոքում են մարդիկ, որոնց շեֆը պատրաստվում էր ոչ մի բանի դիմաց Ալիևին հանձնել Արցախի 7 շրջանները

«Փաշինյանի երեկվա հայտաարությունից դժգոհում են մարդիկ, որոնց իշխանազավթ շեֆը ժամանակին ցանկանում էր փոխարինել Մեղրին, բողոքում են մարդիկ, որոնց՝ քթերը ցողունային բջիջներ քաշած շեֆը պատրաստվում էր ոչ մի բանի դիմաց Ալիևին հանձնել Արցախի 7 շրջանները:

Բողոքում են նրանք, որոնց աչքերի առաջ տարիներ շարունակ թալանել են երկիրը, բանակը, պետական բյուջեն, քաղաքացուն, գյուղացուն… բողոքում են մարդիկ, որոնց աչքերի առաջ բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ` անտեր թողնելով սահմաններն ու վտանգելով մեր անվտանգությունը, բողոքում են մարդիկ, որոնց աչքերի առաջ մայրաքաղաքի սրտում հայ ժողովրդի սպանդն են կազմակերպել իենց հանցավոր իշխանությունը պահելու համար:

Բողոքում են մարդիկ, որոնց շեֆը մր զինվորների արյան գնով նվաճած 800հա-ն անվանում էր ամայի, ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեցող, բողոքում են մարդիկ, որոնց աչքերի առաջ տարիներ շարունակ կեղեքել են էս ժողովրդին, բայց, բայց էն ժամանակ իրենք լուռ էին, դե լափամանից իրենց հասած փշրանքնեից չզրկվելու համա

Իսկ այսօր էս մարդանմանները խոսում են հայրենիքից, հայրենասիրությունից, երկրից, ազգից ու պետությունից

Կներեք պարոնայք, բայց դուք առնվազն անհայրենիք դավաճաններ եք…»:

(Visited 23 times, 1 visits today)