Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ամերիկյան կառավարության գումարներով հիմնված կայքի միջոցով ապատեղեկատվություն տարածելու մասին


Երբ խայտառակ ես լինում միջազգային մակարդակով, բայց ինքդ քեզ համոզում ես, որ անձրև ա գալիս…
Մեր “առաջատար” “լրատվամիջոցնեից” շատերը համառորեն չեն նկատում, կամ ավելի ճիշտ չեն ուզում նկատել իրենց գործընկեր առողջապահական medmedia.am կայքի վերաբերյալ The guardian-ի հոդվածը ուր նշված է որ ամերիկյան կառավարության գումարներով հիմնված կայքը ապատեղեկատվություն է տարածում։ Դե հասկանալի է մի երկու կիսագրագետի 3-5 լայքով ֆբ ստատուսները արտատպելը շատ ավելի կարևոր է, հատկապես եթե դրանք կնպաստեն առողջապահական համակարգին մի քիչ էլ վնաս տալուն: Դե համ էլ հիմա երևի պիտի ամերիկյան ֆինանսավորող կողմին բացատրություն տան թե ինչի էսպես եղավ: Ես իհարկե սրան չէի էլ անդրադառնա, բայց մեղմ ասած տհաճ է,երբ հազարավոր բուժաշխատողներ գիշեր-ցերեկ իսկապես աշխատում են, իսկ ոմանք….
Հ.Գ. Չգիտեմ թե ինչու են ընտրել հենց Նիկոլ Փաշինյանի նկարը, որն այս պատմության հետ կապ չունի։ Երևի զուտ այնքանով, որ երբեմն թավիշը դառնում է ամենաթողություն…

(Visited 17 times, 1 visits today)