Բժիշկները պայքարում են Երևանում 4-րդ հարկի պատուհանից ընկած 1-ամյա երեխայի կյանքի համար

Երևանի շենքերից մեկի 4-րդ հարկից 1-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ ոստիկանությունում նշանակված է փորձաքննություն, տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Հուլիսի 18-ին ժամը 10։50-ին «Արաբկիր» ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2019 թվականին ծնված երեխա։ Փոքրիկը նման վնասվածք է ստացել իրենց բնակարանի պատուհանից ընկնելու պատճառով»,- հայտնեցին ոստիկանությունից և հավելեցին, որ նշանակված է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր։

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

(Visited 14 times, 1 visits today)