Բարի մարդու կեղծ հրամանատարությամբ. Նվեր Մնացականյանի ջախջախիչ մեկ րոպեն Գագիկ Ծառուկյանի գործողությունների մասին

Նվեր Մնացականյանը դարձյալ եթեր է ունեցել.

Նա ջախջախիչ մեկ րոպեով անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի գործողություններին.

Բարև Ձեզ, եթե իմանային հրաժարական պահանջողները, թե իրենց պահանջը ինչ համախմբում է հրահրել, վիրուսային չարիքի դեմ կռիվ տվողների շուրջ, հաստատ չէին բացի կորոնավիրուսի ճակատում երկրորդ ճակատը և չէին ձախողի բաց առճակտումը,բարի մարդու կեղծ հրամանատարությամբ, որովհետև նորից հարց է առաջանում,թե այլևս չկա ծեծելու,խլելու, ունեզրկելու Հայաստանը, ապա ինչն է ոտքի հանել ունեզրկողներին, այն էլ մարտի 1-ին մեղսակից անցյալով:

Ամեն դեպքում տխրելու կարիք չկա․ երբ քաղաքական առևտուրը քաոսի խաղադրույքով ձախողվում է, ամրանում է երկիրը։ Ուրախացեք դրանով։ Ի վերջո, եթե կա դիմակ կրելու ժամանակը, կլինի նաև դիմակը հանելունը։ Եվ հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կգնահատեն հեղափոխությունն արթուն պահելու ձեր ջանքերը։ Այն ժամանակ, ոչ ոք չի էլ հիշի, որ դրանք իրականում հեղափոխությունը խեղդելու ջանքեր էին, իսկ գործադրողները՝ սեփական երկրում ավերի քարոզիչներ։

Աստված չանի, կորոնավիրուսը պահպանի հետհաշվարկի մուռը, որ հերթով հիշեցնի՝ ով ով էր ժանտախտի ժամանակ․․․ Հաջողություն:

Տեսանյութը ստորև.

(Visited 43 times, 1 visits today)