Բազմոցին պառկած հանկարծ որոշել էին վարկ վերցնել ու մեքենա ներկրել, որ 2020-ին թանկով սղցնեին ու միանգամից հարստանային. հիմա էլ ընկել են մի մեծ փոսի մեջ ու մունաթ են գալիս կառավարության վրա

Ֆոտոլրագրող Մրտիչ Իսրայելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

Իմ իմացած փորձառու ավտոներկրողները դեռ ամիսներ առաջ գիտեին թե ինչ է սպասվում 2020 թվականին։ Ու էտ մարդիկ իրենց հաշվարկն էնպես էին անում, որ էսօրվա փոփոխություններն իրենց բիզնեսի համար խնդիրներ չառաջացնի։ Իսկ էն մարդիկ, որոնք բազմոցին պառկած հանկարծ որոշել էին վարկ վերցնել, կամ բարձի տակի փողերը հանել ու մեքենա ներկրել, որ 2020-ին թանկով սղցնեին ու իրենք էլ միանգամից հարստանային, նրանք էտ հաշվարկները չեն արել, ընկել են մի մեծ փոսի մեջ ու հիմա էլ մունաթ են գալիս կառավարության վրա, թե բա մի բան արեք մեր «բիզնեսը» փրկեք։ Գործ սկսելուց առաջ սովորաբար հաշվարկ են անում։ Էտ կարծում եմ մանկապարտեզի երեխան էլ երեւի գիտի։

(Visited 26 times, 1 visits today)