Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արթուր Վանեցյանին՝ «Քո բռնած քաղաքական կnւրսը իմ համար անընդունելի է»

Կուսակցության խորհրդի անդամները արդեն իսկ հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

Վանեցյանի գերխնդիրը, սակայն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելն է, որը, սակայն, նրան չի հաջողվի։

Մեր տեղեկություններով՝ Արցախ մտնելուն պես Արթուր Վանեցյանը մի քանի անգամ զանգահարել է Արայիկ Հարությունյանին, հանդիպում խնդրել, սակայն Արայիկ Հարությունյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ Վանեցյանի բռնած քաղաքական կnւրսը իր համար անընդունելի է, և իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները Արցախի անվտանգության, զարգացման վերաբերյալ նույնական են, և նման հանդիպումը կարող է տարընկալումների, տարմեկնաբանությունների տեղիք տալ։ Հետևաբար Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպումից, որից հետո արդեն Վանեցյանը, օգտագործելով իր վաղեմի կապերը, հանդիպումներ է ունեցել Արցախի իշխանության այլ ներկայացուցիչների հետ։

(Visited 139 times, 1 visits today)