Արտակարգ իրավիճակ «Դալմա գարդեն մոլում». մարդիկ տարհանվում են (լուսանկարներ)

Այս պահին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ է: Ներսում գտնվող բոլոր քաղաքացիներին տարհանում են, տարածքում շտապ օգնության մի քանի մեքենաներ են:

ԱԻՆ լրատվության պատասխանատու Էդմոն Զարգարյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ինչ-որ մեկը կեղծ տեղեկատվություն է տարածել, թե երկրաշարժ է լինելու, մարդիկ էլ խուճապահար փախնում են: Մեր հարցին, թե շտապ օգնության մեքենաներն ինչու են այնտեղ, Զարգարյանը նշեց, որ չի կարող ասել՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկատվություն կտարածեն հաղորդագրությամբ:

(Visited 56 times, 1 visits today)