Արտակարգ դեպք Երևանում. «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի ներսում

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի ներսում կրակոցներ են հնչել։ Այս պահին այնտեղ գտնվող անձանց տարհանում են, և դեպքի վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։

(Visited 26 times, 1 visits today)