Արսեն Թորոսյանը ջնջվել է Ֆեյսբուքից, ինչպե՞ս է մեկնաբանում մամուլի խոսնակը

Արսեն Թորոսյանը ջնջվել է Ֆեյսբուքից

Hraparak.am-ը գրում է․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ջնջվել է Facebook-ից․ չկա նրա ո՛չ պաշտոնական, ո՛չ անձնական էջը, որում նա այնքան ակտիվ էր և որը հազարավոր հետևորդներ ուներ։ Նիկոլ Փաշինյանից հետո նա երկրորդ ամենաշատ հետևորդներ ունեցող պետական պաշտոնյան էր։

Ինչու, արդյո՞ք միայն ապաակտիվացել է, որպեսզի նոր էջ ստեղծի կամ ինչու է լքել միշտ ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Թորոսյանն իր էջը․ բոլոր այս հարցերին Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց՝ «Չեմ մեկնաբանում»-ով։

Հնարավոր է այն պացիենտներին ...

Դե ինչ, եթե խոսնակը այդ հարցը չի մեկնաբանում և չի ասում, որ Արսեն Թորոսյանի էջը շուտով կլինի սոցիալական ցանցում, նշանակում է առնվազն մի բան․ Արսեն Թորոսյանը ջնջվել է չվերադառնալու պայմանով։ Ինչո՞ւ։

(Visited 27 times, 1 visits today)