Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը բռնության կոչերը քրեականացնելու մասին


Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը այսօր ԱԺ-ում խոսել է բռնության կոչերը և այլ  հանցանքները քրեականացնելու մասին, որը ուժի մեջ կմտնի այսօրվանից՝ մայիսի 16-ից:
Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են տուգանքով՝ 50-150 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նշված արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.
2) պաշտոնեական դիրքը օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ 150-300 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա:

(Visited 63 times, 1 visits today)