Արա դե վարչապետ ունենք, աշխարհը չունի էլի … Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Արա դե վարչապետ ունենք, աշխարհը չունի։ Ազնիվ, շիտակ, գյուղի անապակ առվի ջրի պես։ Մարդն ինչ է ասում. ապրիլին 71.4 հազ աշխատատեղ փակվել էր, մեծ մասը արդեն բացել ենք, դե հիմա շուտով երևի կամ …: Նիկոլ Փաշինյանը  ի՞նչ իմանար, որ վիճակագրական ծառայությունը  2020-ի հունվար-ապրիլի համար գրանցել էր գործազրկության անկում 6.1% (համաշխարհային ռեկորդ է)։ 64651 մարդուց (2019թ․) այն իջել էր 60708-ի:

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հրայր ...

Այսինքն՝ 71.4 հազ. աշխատատեղ ե՞րբ էր փակվել որ։ Աշխատատեղերն ավելացել էին…: Բա, այ սենց էլ աշխատում են։ Սենց էլ կորոնավիրուսի դեմ է պայքարում՝ ազգը կոտորելով»։

"Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը…

Опубликовано Hrant Bagratyan Вторник, 23 июня 2020 г.

(Visited 45 times, 1 visits today)