Արա Բաբլոյանը իրավապահ մարմիներից նեղված է

Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել. նրա համար, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին «Արաբկիր» բժշկական կենտրոն»–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ մեկնաբանելով իրեն, որպես կասկածյալ ներգրավելու ՀՔԾ–ի որոշումը։

«Քննություն է գնում եւ ես իրավունք չունեմ որեւիցե բանի մասին խոսել։ Ես ամեն ինչ արել եմ օրենքի եւ Սահմանադրությանը համապատասխան։ Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության»,–ասաց նա։

(Visited 20 times, 1 visits today)