Արայիկ Հարությունյանը Տաթևիկ Ռևազյանի Դանիա մեկնելու մասին

Իր ֆեյսբուքյան էջում Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Տաթևիկ Ռևազյանի Դանիա մեկնելու մասին:

<<Ինչքան տգետ պետք է լինել` գրելու, որ գնացել է Դանիա, որովհետև այնտեղ ապահով է: Ամբողջ աշխարհը կորոնավիրուսի դեպքերի չափումների կայքը տարածում է, դժվա՞ր էր բացել ու տեսնել, որ Դանիայում իրավիճակը 41 ԱՆԳԱՄ ավելի վատ է, քան Հայաստանում:

Ու հետո կհոխորտան, որ անկախ իրավիճակից, իրենք ապահովում են խոսքի և տեղեկատվության ազատություն: Դուք ապահովում եք ապատեղեկատվության հաղթարշավը, ու չեք գիտակցում, որ ձեր այս նյութը երկրի համար ծանր իրավիճակում գործից շեղում է մի քանի հոգու, որոնք ստիպված պետք է զբաղվեն ձեր արածը հերքելով, հետևաբար` կտրվելով կորոնավիրուսի կանխարգելման գործընթացի հաղորդակցությունն ապահովելու իրենց հիմնական գործից>>:

(Visited 22 times, 1 visits today)