«Ավինյանին Արամ Սարգսյանով փոխելու համար կա 2 պատճառ». Բորիս Մուրազի

Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հավատում եմ, որ Փաշինյանը ցանկանում է Ավինյանին փոխել նախկին վարչապետ Արամ Սարգսյանով: Սրա համար կա երկու պատճառ.
1. Արամ Սարգսյանը չի մասնակցել իշխանափոխությանը, ուստի Փաշինյանը հանգիստ կարող է իրեն տան տիրոջ պես պահել նրա ներկայությամբ, իսկ Ավինյանի դեպքում չի կարող այդպես լինել: Փաշինյանի կոմպլեքսներն ունեցող մարդու համար կարևոր է, որ իրեն չհակադարձեն:
2. Փաշինյանին պետք է մարդ, որը տնտեսությունից իրենից վատ է հասկանում: Ավինյանը այս կարճ ժամանակում կարողացել է լավ թիմ հավաքել ու ինքն էլ բավական լավ հասկանում է տնտեսությունից: Վկան է Ավինյան-Փաշինյան այսօրվա բանավեճը, որի արդյունքում Ավինյանը մաստեր կլաս արեց ինտենսիվ այգիների մասով: Այնպես որ, այս կետով էլ Արամ Սարգսյանը լավագույն թեկնածուն է:Հ.Գ. որպես վատ մենեջեր մեկ էլ Արարատ Միրզոյանը կարող է մրցել Արամ Սարգսյանի հետ, բայց նա մի մինուս ունի՝ ինքն էլ է իշխանափոխության փայատեր»:

(Visited 4 times, 1 visits today)