Աստծո կամքով բոլորը հետ կգան, մեզնից ոչ ոք… ՀՀ վերադարձված ռազմագերի Գրիգոր Կյուրեղյան

Քիչ առաջ Քննչական կոմիտեում ավարտվեց այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ գերիների հարցաքննությունը։

Լրագրողի հետ զրույցում ռազմագերիներից Գրիգոր Կյուրեղյանը հարցին, թե տեղեկություն ունի՞ ութ ռազմագերուց որևէ մեկին ձերբակալելու որոշում կա՞, թե ոչ, ասաց, որ որևէ տեղեկություն չունի։

Հարցին, թե հայրենիք վերադարձածները առողջական խնդիրներ ունեն, թե՞ ոչ, ասաց.

 

«Տղաները լավ են, բոլորը լավ են, հանգիստ եղեք։ Աստծու կամոք բոլորն էլ հետ կգան։ Ոչ ոք առողջական խնդիր չունի, մարդիկ նորմալ վերաբերմունք են ցուցաբերել, բոլորս լավ ենք, բոլորի ծնողներին էլ տեսնում եմ, բոլորին կասեմ, որ իրենց տղաները լավ են»։

Հարցին, թե հարցաքննությունից ի՞նչ կարող է հայտնել, Գրիգոր Կյուրեղյանն ասաց.

 

«Հարցաքննությանն էլ ամեն ինչ նորմալ էր, այստեղ էլ նորմալ վերաբերմունք էր, այնտեղ էլ։ Ամեն ինչ լավ է»։

(Visited 41 times, 1 visits today)