Ասկերանի շրջանից հայտնաբերվել է հրթիռակասետային 12 ռումբ, 6 պայթուցիչ, 6 հրթիռ և 44 ձեռքի նռնակ

2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 475 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 5 ելք, որից 1-ը բնակելի շինությունում, 2-ը աղբանոցներում և մեկը չոր խոտածածկ տարածքում:

Հրդեհի մեկ դեպք գրանցվել է փետրվարի 7-ին ժամը 03:15-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում՝ մասնակի այրվել է տեղի միջնակարգ դպրոցը: Ահազանգը ստանալուն պես, Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր, օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան:

Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել նաև Մարտակերտի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին:

Նախնական տվյալներով այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը :

Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները: Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Որոնք սակայն, ցավոք, արդյունք չեն տվել:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ասկերանի շրջանից հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 12 ռումբ, 6 պայթուցիչ, հակահետևակային 15 և ականանետի 10 ական, 8 արկ, 6 հրթիռ և 44 ձեռքի նռնակ:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 13, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 36 կանչ: Փրկարարները կատարել են դռան 7 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 12 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 4 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 12 կանչերի:

 

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

(Visited 1 times, 1 visits today)